Բաժիններ՝

Պետերբուրգում մայիսի 27-ից կչեղարկեն դիմակի ռեժիմը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ստորագրել է կորոնավիրուսային սահմանափակումների մասին թիվ 122 որոշման մեջ այն փոփոխությունները, որոնք չեղարկում են դիմակի պարտադիր ռեժիմը. դիմակներ կրելը կդառնա հանձնարարական: Այդ մասին հաղորդել է քաղաքի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Մայիսի 27-ից քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը կրելու է հանձնարարական բնույթ: Կազմակերպություններին հանձնարարական է տրվել ապահովել համապատասխան տեղերի աշխատողների եւ այցելուների կողմից դրանց օգտագործման հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պետերբուրգի գլխավոր սանիտարական բժիշկ Նատալյա Բաշկետովայի հրահանգի հիման վրա մայիսի 27-ից հանվում է ավելի վաղ հաստատված առավելագույն թույլատրելի քանակությամբ այցելուների սահմանափակումը սպորտային, մշակութային, հանդիսախաղային, ցուցահանդեսային, ժամանցային եւ այլ միջոցառումներին: Ներկայում թույլատրված է 2 հազար մարդու մասնակցությունը:

Մյուս սահմանափակումները երկարացվում են մինչեւ հուլիսի 1-ը, ճշտել են քաղաքային վարչակազմում: Սանկտ Պետերբուրգի կառավարության «Սանկտ Պետերբուրգում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի (COVID-19) տարածմանը հակազդելու միջոցառումների մասին» 2020 թվականի մարտի 13-ի թիվ 121 որոշումը կարգավորում է հակաքովիդային սահմանափակումները քաղաքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս