«Այս տղային լուսանկարել եմ ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում․․․»
Ցեղասպանության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, ով 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույրն է, ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Այս տղային լուսանկարել եմ ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Իրեն նկատեցի հենց թանգարան մտնելուց․ տարբերվում էր հարյուրավոր այցելուներից՝ Հայոց Եռագույնն ուսերին փաթաթած՝ շուրջ 2․5 ժամ շրջում էր թանգարանում ու ուշադիր կարդում բոլոր բացատրագրերն ու տեքստերը։
Մոտեցա իրեն։
Ասաց, որ Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ է։ Եկել է մենակ, որ կարդա, ծանոթանա Հայոց ցեղասպանության փաստերին․․․ ու գիտեք ինչո՞ւ․ «ԹՇՆԱՄՈՒՍ ԵԿԵԼ ԵՄ ԼԱՎ ՃԱՆԱՉԵՄ․ 2 ՏԱՐՈՒՑ ԲԱՆԱԿ ԵՄ ԳՆԱԼՈՒ»,- ասաց վճռական պատանին։
Այս սերունդը հայրենիք մսխող չի․․․»։