Փաշինյանը զարմանում է, Իրանը՝ կոշտ պատասխանում. Ադրբեջանին տրված Գորիս- Կապանի հայ-իրանական խնդիրները

2021-ի փետրվարին Հայաստանն ու Իրանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Այդ հարաբերությունները տարիներ շարունակ դինամիկ զարգացել են առկա ներուժի ու քաղաքական կամքի շնորհիվ:  Բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել 30 տարիների ընթացքում՝ Լոռու հողմային էլեկտրակայան, Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան մայրուղի, Իրան-Հայաստան գազատար, Մեղրիի ՀԷԿ, Հյուսիս-Հարավ մրջազգային էլեկտրաէներգետիկ միջանցք, Մեղրիի ազատ տնտեսական գոտի: Այսինքն՝ Հայաստանը մինչև 2018-ը տարածաշրջանում կարևոր գործոն էր՝ սեփական շահերով:

2018-ից հետո ՀՀ գործող վարչախումբը պետական ամենաբարձր մակարդակով բազմաթիվ սխալներ է թույլ տվել Իրանի հետ հարաբերություններում, իսկ 2020-ի պատերազմից հետո դրանք  Իրանից ավելի կոշտ արձագանքի արժանացան: Խոսքը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը փաստացի Ադրբեջանին հանձնելու մասին է:

Փորձագետները բազմիցս զգուշացրել են, որ դա կստեղծի  խնդիրներ ոչ միայն տնտեսական, այլև հայ-իրանական քաղաքական հարաբերությունների համար, սակայն իշխանությունը դրան լուրջ չէր վերաբերվում:

Երբ վարչապետի մակարդակով ԱԺ ամբիոնից հայտարարվում է, թե դա ադրբեջանական տարածք է, և հնչեցվում են ադրբեջանական տեղանուններ, իրանական բեռնափոխադրողները ստիպված են լինում  անցնել Որոտան-Կապան հատվածի՝ Ադրբեջանին նվեր տված հատվածով և Ադրբեջանին վճարել գումարներ, կամ էլ օգտվել այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհով, որն իրականում պիտանի չէ ծանր ու խոշոր  բեռնափոխադրումների համար: Սյունիքում ստեղծված ճանապարհային դժվարություններն աստիճանաբար կրճատեցին հայ-իրանական առևտրի ծավալը, իսկ այդ դժվարությունները ստեղծել է հենց հայկական կողմը։

Տեսանյութեր

Լրահոս