Ռուսաստանում հացահատիկի բերքը 2022 թվականին կարող է կազմել մինչև 130 միլիոն տոննա

Ընթացիկ տարում Ռուսաստանում հացահատիկի իբերքը կարող է կազմել 123 միլիոն տոննայից մինչեւ 130 միլիոն տոննա: Այդ մասին հայտնել է Հացահատիկ արտահանողների միության վարչության նախագահ Էդուարդ Զեռնինը «Արեւմտյան պատժամիջոցներ. Ռուսաստանի պարենի շուկայի սնանկացո՞ւմ, թե՞ աճի կետ» ագրոհամաժողովում»։

«Այս սեզոնում մենք լիովին ապահովված ենք, բերքի գերազանց կանխատեսումներ կան: Եվ, հավանաբար, այստեղ գյուղատնտեսության նախարարության 123 միլիոն տոննա կանխատեսումն ամենապահպանողականն է: Բոլոր արտաքին աղբյուրներն ասում են, որ, իրենց գնահատումներով՝ այն ավելի բարձր կլինի: Ուստի միջին հաշվով կտատանվի մոտավորապես 123 միլիոն տոննայից մինչեւ 130 միլիոն տոննայի սահմաններում»,- ասել է Զեռնինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը ցորենի խոշորագույն մատակարարն է համաշխարահային շուկայում, ըստ որում լիովին ապահովում է ներքին շուկայի կարիքները:

Ռուսական հացահատիկի վաճառահանման հանգուցային տարածաշրջաններն են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսայն Աֆրիկայի երկրները, հավելել է Զեռնինը: «Մենք վերջին երեք տարում կայուն կերպով արտադրում ենք ավելի քան 120 միլիոն տոննա հացահատիկ, դրանից սպառում ենք մոտավորապես 80 միլիոն տոննան: Համապատասխանաբար, մնացած ամբողջը մեր լրացուցիչ պահուստներն են եւ արտահանման ներուժը»,- ընդգծել է միության ղեկավարը: Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ 2022 թվականին Ռուսաստանում հացահատիկի բերքը կարող է կազմել 123 միլիոն տոննա: Ռոսստատի տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ռուսաստանում հացաբույսերի բեքը կազմել է 121,4 միլիոն տոննա, 2020 թվականին՝ 133,5 միլիոն տոննա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս