![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/241285321_3026906097550499_4200413572816784318_n.jpg)
Հայաստանում ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 729 դեպք, որից 410 հազար 420-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2008 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 11 հազար 12 -ի: