Արտաշես Թումանյանը մեկնել է Աշխաբադ
Ս.թ. ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Այցի շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի, նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի, արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի և «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ Բատըր Ամանովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։