Բաժիններ՝

Լեհաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են Բելառուսի քաղաքացիներ

Լեհաստանի ռազմական ժանդարմերիան ձերբակալել է Բելառուսի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում են լրտեսություն իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է Պոզնանի շրջանային դատախազության մամուլի քարտուղար Լուկաշ Վավժինյակը:

Նա հայտնել է, որ ձերբակալվածների դեմ ներկայացվել է «մեղադրանք Բելառուսի հետախուզական մարմինների օգտին լրտեսություն անելու» հետ կապված:

Մասնավորապես նշվում է, թե Բելառուսի քաղաքացիները հետախուզական գործողություններ են իրականացրել, կապված Լեհաստանի պաշտպանության համար կարևոր ռազմական ու քաղաքացիական օբյեկտների հետ:

Բելառուսները ժամանակավորապես կալանավորված են: Լեհական օրենքներով՝ նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930