Եվրոպան չի կարողանա արագորեն գազի մատակարար գտնել Ռուսաստանի փոխարեն. Պրոդի

Եվրոպան, այդ թվում՝ Իտալիան, կարճաժամկետ հեռանկարում չի կարողանա Ռուսաստանին փոխարինող գտնել որպես բնական գազի մատակարար: Այդ կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին:

«Ճիշտը մեր կառավարության կողմից ընդունված որոշումն է անցումային ժամանակաշրջանում ածխային էլեկտրակայանների աշխատանքը վերսկսելու եւ դիվերսիֆիկացիայի անցնելու մասին, որպեսզի որքան կարելի է ավելի արագորեն հաղթահարենք մեր խոցելիությունը, որը կապված էայն բանի հետ, որ մենք չենք դիվերսիֆիկացրել ո՛չ մեր էներգիայի աղբյուրները, ո՛չ մեր մատակարարները: Բայց Իտալիայի համար եւ Եվրոպայի համար հնարավոր չի լինի կարճ ժամանակում որպես գազի մատակարար Ռուսաստանին փոխարինող գտնել»,-հայտնի քաղաքական գործիչը նշել էհոդվածում, որը լույս կտեսնի Vita Pastorale իտալական հանդեսի ապրիլյան համարում:

Պրոդին ընդգծում է, որ ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, մինչեւ այժմ չեն նախատեսել էներգակիրների մատակարարումների դադարեցում: Դրա հետ մեկտեղ նա նկատում է, որ գազի ու նավթի մատակարարումներից ՌԴ-ի հսկայական եկամուտները, որոնք, ըստ առանձին գնահատումների, օրական կազմում են շուրջ 700 միլիոն եվրո, հանգեցնում են այն բանին, որ «մենք գործնականում նաեւ ֆինանսավորում ենք պատերազմն Ուկրաինայում»:

«Հենց դրա գիտակցումից պետք է ելնի էներգետիկական բնագավառում քաղաքական ընտրությունը, որը հակադիր է մինչեւ այժմ իրականացվածին, որովհետեւ միայն այդպես մենք կկարողանանք դնել էներգետիկական ապագայի ստեղծման հիմքերը»,-գրում է նախկին վարչապետը: Նրա կարծիքով, այս նպատակին հասնելու համար պահանջվում է ընդհանուր եվրոպական էներգետիկական քաղաքականություն՝ նպատակաուղղված այլընտրանքային ռեսուրսների օգտագործմանը, բայց միաժամանակ կարող է իրատեսորեն կառավարել առաջիկա անցումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս