«Հացի խնդիր չի լինելու, այսօր մենք անասնապահության ոլորտում խնդիր ունենք». Հարություն Մնացականյան

Ֆերմեր Հարություն Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտավորապես 150-160 տոննայից ավելի անասնակեր՝ եգիպտացորեն, գարի, ֆուրաժային ցորեն և այլն, եթե բավարար քանակով անասնակեր չկարողանան ներմուծել, ապա լուրջ խնդիրներ կարող են ծագել.

«Հացի խնդիր չի լինելու, այսօր մենք անասնապահության ոլորտում խնդիր ունենք, ալյուրը ներմուծվում է։ Եթե մորթ եղավ, ու հանկարծ Ռուսաստանն այսօր կամ վաղը որոշակի լիցենզիաներ չտվեց, մեզ մոտ լինելու է անասունների մեծաքանակ անկում, ինչն ավելի բացասական հետևանքներ է ունենալու, քան կարճաժամկետ հացի խնդիրը։ Անասունների վերականգնումն ավելի դժվար է լինելու, երբ հուլիսի 20-ից Ռուսաստանը թողեց ներմուծումը, մենք այդ խնդիրը կլուծենք, բայց եթե խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատում եղավ, մեզ մի քանի տարի է պետք դա վերականգնելու համար, իսկ սա նշանակում է մսի, կաթնամթերքի, նաև թռչնամսի և հավկիթի գնի թանկացում։ Դա ավելի վատ հետևանքների է հանգեցնելու, քան հացահատիկի, հացի խնդիրը, որն անընդհատ շահարկվում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031