Բաժիններ՝

Շոլցը G7-ի մնացած երկրների ղեկավարներին հրավիրել է Բրյուսելում հանդիպման

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «յոթնյակի» մնացած երկրների ղեկավարներին հրավիրել է Բրյուսելում հանդպման՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովների հարթակներում, որոնք տեղի կունենան հաջորդ հինգշաբթի օրը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին հաջորդ հինգշաբթի օրը հրավիրել է Բրյուսելում հանդիպման»,- մեջբերում է գործակալությունը նախարարների կաբինետի ներկայացուցչի խոսքը:

«Հանդիպումը ներառված է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովներում» եւ «կծառայի կարծիքների փոխանակման հրատապ հարցերի, մանավորապես, Ուկրաինայի իրադրության շուրջ»:

Մարտի 24-ին կկայանա ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողով: Ինչպես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հանդիպման գլխավոր խնդիրը միասնության ապահովումն էՈւկրաինային օգնություն ցույց տալու եւ Ռուսաստանի գործողությունների պատասխանի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս