Չավուշօղլուն կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք է վերջ դնել Ուկրաինայի արյունահեղությանը: Այս մասին նա խոսել է Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ հազարավոր քաղաքացիական անձինք են մահացել, ավելի քան 3 մլն մարդ լքել է երկիրը:
«Այս ամենին պետք է վերջ տրվի: Պետք է դադարի արյունահեղությունը: Մենք միշտ ասել ենք ու շարունակելու ենք պնդել, որ պատերազմներում հաղթողներ չեն լինում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: