Կարմիր խաչի միջազգայն կոմիտեի նախագահը ժամանել է Կիև
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1078031.jpg)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը ժամանել է Կիեւ: Պլանների համաձայն՝ հնգօրյա ուղեւորության ընթացքում նա մտադիր է հանդիպել Ուկրաինայի կառավարության անդամների հետ եւ ծանոթանալ քաղաքացիական բնակչության վիճակին, մարտի 16-ին հայտնել է հումանիտար կազմակերպության Ժնեւի կենտրոնակայանը։
Պետեր Մաուրերը «ժամանել է այդ երկիր, որպեսզի տեսնի այն խնդիրները, որոնց հանդիպում են հակամարտությունից տուժած քաղաքացիական անձինք, հանդիպի Ուկրաինայի կառավարւթյան անդամների հետ եւ տեսնի, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ինչպես կարող է այսուհետեւ ընդլայնել իր չեզոք եւ անկողմնակալ մարդասիրական աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ -ը: