Բաժիններ՝

Չարենցավանի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 60 խմ կտորեղեն

Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում, որտեղ մարտի 16-ին հրդեհ էր բռնկվել, 50 քմ տարածքում այրվել է մոտ 60 խմ կտորեղեն: «Արմենպրես»-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին, մարվել՝ 15:35-ին:

Ավելի վաղ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս