Հանրությունը դիտորդ է դարձել, և դրա վառ օրինակը արտագաղթի մեծ ծավալներն են. Արթուր Վանեցյան

«Հանրությունը դիտորդ է դարձել, և  դրա վառ օրինակն արտագաղթի մեծ ծավալն է։ Մարդիկ չեն ուզում ուղղակի այստեղ մնալ և փորձել  պայքարել, խնդիրներ լուծել»,- «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ նման համոզում  հայտնեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա հավելեց՝ պաշտոնական  տվյալներով՝ 2021 թվականին արձանագրվել է արտագաղթողների ահռելի թիվ, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ապագայի համար։ Մինչ հայկական օրակարգի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելը՝ Արթուր Վանեցյանը խոսեց  այդ օրակարգը ձևավորելուն  խանգարող ռիսկերի մասին.  «Ստիպված եմ նորից և նորից խոսել անվտանգային ռիսկերից, որովհետև այսօր անվտանգային ռիսկերը մեր երկրում, բոլոր սոցիոլոգիական հարցումներով և իրական մարդկանց հետ շփումների ընթացքում հասկանում ես, որ մարդիկ ուզում են անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, ինչը, ցավոք, մեր երկրում չկա։ Չեմ կարող այստեղ չնշել՝ այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել այն պարտությունների շղթան, որ մեզ հետապնդում է, և կարողանանք ձևակերպել մեր այն օրակարգը, որով պետք է կարողանանք ապրել հետագայում»:

ԱԱԾ նախկին տնօրենը շեշտեց՝ երկրում պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների իշխանություն՝ օրակարգում չունենալով «նախկինների ու ներկաների» կեղծ պնդումը։

«Համաձայն եմ նախորդ բանախոսի հետ, որ իրականում մեծ երկխոսություն է պետք»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև Սփյուռքը:

Տեսանյութեր

Լրահոս