Միսը՝ քունջութով և մեղրով
Բաղադրիչներ
1. Խոզի փափկամիս – 500 գ
2. Մեղր – 2 ճ/գ
3. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
4. Քունջութ – 30-50 գ
5. Բուսայուղ – 1-2 ճ/գ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Միսը շերտատել:
2. Լցնել խորը թասի մեջ, ավելացնել աղ, պղպեղ, կիտրոնի հյութ, հալեցրած մեղր և լավ խառնել: Թողնել 1 ժամ:
3. Տապակել քունջութը չոր տապակի մեջ, մինչև ոսկեգունելը:
4. Առանձին տապակի մեջ լցնել միսը մարինադի հետ մասին և շոգեխաշել, մինչև վարդագունելը: Այնուհետև հեռացնել մարինադը:
5. Մսին մի փոքր բուսայուղ ավելացնել և տապակել մոտ 20-25 րոպե: Տապակելու վերջին 5 րոպեի ընթացքում ավելացնել քունջութը: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը