Արտակարգ դեպք՝ Արագածոտնում. 16–ամյա տղան «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է. shamshyan. com
Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 14:30–ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Ա.-ն է: Մինչ բժիկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00–ի սահմաններում երեխան իրենց տան նկուղում գտել է փամփուշտ, փորձել է այն մասնատել, ինչի հետևանքով այն պայթել է և երեխան ստացել է վնասվածք:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։