Բաժիններ՝

«Շուշիի հայկականությունից և աղքատներից օտարված գիտնականը». Վահան Իշխանյան

Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շագոյանի հարցազրույցը. Շուշիի հայկականությունից և աղքատներից օտարված գիտնականը

«Պետությունից օտարում». Թերևս միակ «գաղափար»ը որ կարելի է քամել մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հարցազրույցից, այս բառակապակցությունն է։

Նախ նա Սովետական Միությունը բնութագրում է որպես մի երկիր որտեղ մարդը օտարված է պետությունից, ապա Հայաստանում է սկսում «մարդու օտարումը պետությունից»։ Իսկ ե՞րբ այն տեղի ունեցավ, արդյո՞ք այն պահից, երբ ՀՀՇ֊ն Տեր֊Պետրոսյանի գլխավորությամբ եկավ իշխանության։ Ոչ, Շագոյանը ասում է «Տեր֊Պետրոսյանի հեռանալուց հետո մենք վերադարձանք կառավարման մի տարբերակի որ սովետական մնացորդների կառավարման ձևերից մեկն էր, հենց էդ կառավարման ձևը նաև վերադարձրեց պետության հանդեպ օտարումը»։

Սովետական կառավարման ո՞ր մնացուկը, Սովետական Միության կառավարման ձևը՝ պետության կողմից տնտեսության կառավարումն էր, ուր չկային մասնավոր սեփկանության ձևեր և գործարաններն ու հիմնարկները բոլորը պետական էին, Սովետը քանդվեց, այդ ամբողջը մասնավորեցվեց, ու պետական Կահույքի ու Բջնի գործարանները դարձան Սուքիասյանների սեփականությունը։

Բայց եթե «օտարում» եզրը պետք է օգտագործել այս հարցազրույցի համար, ապա օտարվածը հենց Գայանե Շագոյանն է, նա օտարված է Սովետական Միության փլուզման հետևանքով աղքատացած զանգվածներից, որոնց համար Սովետական միությունը ոչ թե պետությունից օտարվածություն էր, այլ բարեկեցություն ու «լավ ժամանակներ»։

Նրա օտարվածության հետևանք է նաև այն, որ Տեր֊Պետրոսյանի և հետտերպետրոյանական շրջանի միակ տարբերությունը չափում է «պետության օտարվածությամբ»։ Եթե պետությունից օտարվածությունը արտահայտվում է մարդու իրավունքների ոտնհարմամբ, ապա անկախության 30տասրիների ընթացքում Տեր֊Պետրոսյանի ժամանակաշրջանը պետությունից մարդու ամենաշատ օտարվածության շրջանն էր։

Բայց վերադառնանք մարդկանց տնտեսական վիճակին, 1998֊ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը 22տոկոս, 9տարի անց 2007ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4տոկոս, այսնիքն կրճատվեց մոտ 6 անգամ։

Աղքատությունից դուրս եկած անձինք գոյություն չունեն Շագոյանի տեսադաշտում, նրա համար «աղքատությունը մարդկանց ուղեղներում է» միայն։

Ապա Շագոյանը քննադատում է հեղափոխությամբ իշխանության եկածներին նույն բանի համար, որ «մարդիկ օտարվել են պետությունից»։

Մեկ էլ որտե՞ղ է լինում աշխարհում պետությունից օտարում. Ճիշտ կռահեցիք, Ռուսաստանում. Շագոյանը ասում է.«Կառավարումը տանում են ռուսական ձևով, դու տեսնում ես բիզնես դեմքերի խոշորացումը»։

Բիզնես դեմքրի խոշորացո՞ւմ, այսիքն բիզնեսի մոնոպոլիզացիա՞, կապիտալիստական երևո՞ւյթ, բայց ինչ կապ ունի Ռուաստանը, եթե կապիտալիզմի ծագման, զարգացման տարածման հայրենիքը Արևմուտքն է։

Ինչպես կկոչե՞ք պատկերավոր «պետությունից օտարելը», ճիշտ եք, Գայանե Շագոյանը անվանում է իշխանության պուտինիզացիա. «իշխանության պուտինիզացիա է տեղի ունենում, գիտենք ընդդիմության արժեքային համակարգը, դա նրանց համար երանելի տարբերակ է դրսի ազադեցությունը՝ Ռուսաստանի»։

Տիպիկ հակառուսական դիսկուրս. Աշխարհի այս ծայրից մյուսը անարդարություն, կոռուպցիա, նախճիր ու արյունահեղություն չկա, միայն Ռուսաստանում կա։

Գայանե Շագոյանը իրականում Նիկոլ Փաշինյանից գաղափարապես չի տարբերվում, տարբերությունը միայն այն է որ մեկը թերուս է՝ բարձրագույնը չավարտած, մյուսը գիտության թեկնածուի տիտղոսով, մնացած ամեն ինչում տիպիկ հետսովետական մտավորականության ներկայացուցիչներ են երկուսն էլ հակառուս, ամեն չարիք կապում են Ռուսաստանի հետ, երկուսն էլ ազատական, միևնույն ժամանակ երբեք չեն խոստովանի իրենց գաղափարական դիրքորոշումը, քանի որ ազտականությունը «հետգաղափրախոսական տարածքում» ոչ թե գաղափարխոսություն է այլ միակ ու անփոխարինելի հասարակարգը։

«Գաղափարախոսական» ժամանակաշրջանի ազատականներից «հետգաղափարախոսական» ազատականներին՝ տարբերելու համար վերջիններիս անվանում են նեոլիբերալներ, նեոլիբերալիզմ, նորազատականներ։

Ինչպես Փաշինյանը, Շագոյանն էլ կասի, որ անցել է իզմերի ժամանակաշրջանը, այլապես քաղաքական համակարգը ոչ թե կչափեր «պետությունից օտարվածությամբ» այլ մարդկանց տնտեսական հավասրության մակարդակով, առողջապահության ու կրթության մատչելիությամբ։ Նրանց համար գաղափարախոսությունները մերժելի են, դրանք հանգեցնում են տոտալիտարիզմի, և ուրեմն, արդեն ավարտվել է իզմերի ժամանակաշրջանը, նրանց տեսլականը այլևս տեսլական չի իրականություն է՝ Արևմուտքն է՝ լայն առումով՝ ԱՄն֊ից մինչև Եվրոպա, ու նաև, ինչու ոչ՝ Ճապոնիա՝ երկրներ ուր մարդը «հարազատացած է պետությանը», կամ ինչ եք անվանում «պետությունից օտարվածության» հակառակ երևույթին՝ գուցե «Բաց հասրակությո՞ւն», մի խոսքով գրեթե Սորոսի հիմնադրամ։

Իսկ տեսլականը միչև վերջ իրականանալու համար աշխարհը պետք է գլոբալիզացվելով արևմտանա՝ վերածվելով համընդհանուր սպառողկան շուկայի։

Այսպիսով, նրանք ժամանակակից աշխարհում երկու հակադրություն են տեսնում՝ «Բաց հասրակություն» և «պետությունից օտարվածություն», առաջինը Արևմուտքն է երկրորդը Ռուսաստանը՝ որի անունը պուտինիզմ է։ կներեք, իզմ օգտագործելու համար։

Թվում է թե Շագոյանը քննադատում է ամբողջատիրությունը՝ տոտալիտարիզմը, բայց եթե ամբողջատիրությունը միակուսակցական համակարգ է, ապա ինքը ամբողջատիրությունից դուրս չի պատկերացնում քաղաքական համակարգ. և ջատագովն է միակուսակցական համակարգի։ Այսպես, նա չի պատկերացնում քաղաքական համակարգում գաղափարախոսությունների նշանակությունը, նրանց հակամարտությունը, ու քաղաքական համակարգը տեսնում է որպես նույն կուսակցության կամ նույն խմբակի անդամների դերակատարությունների տեղաշարժ ընդամենը։

Շագոյանը ասում է. «1988֊ի շարժման սխալը այն էր ՝որ ամբողջ թիմով իշխանություն դարձան և չկար հակակշիռ ուժ որ իրենց հետ չհամաձայնվեր բանակցեր, լիներ առողջ քննադատող ուժ»։ Լրագրողը հարցնում է «Իրենց մեջից լիներ ընդդիմույթունը», «Այո։ ամբողջ մտավոր ներուժը ներգրավված էր շարժման մեջ»։

Այսինքն, ազատական ՀՀՇ֊ի առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանը դառնում է նախագահ, իսկ նույն ազատական ՀՀՇ֊ի Բաբկեն Արարքցյանը չի մտնում իշխանություն, քննադտում է Լևոն Տեր֊Պետրոսյանին, հաջորդ ընտրություններին ինքը դառնում նախագահ։

Բայց ի՞նչն է քննադատում, սեփակնաշնորհո՞ւմը, բայց նա էլ է սեփականաշնորհման ջատագով, ազատ շուկա՞ն, բայց նա էլ է ազատ շուկայի ջատագով։ Հաա, պետությունից մարդու օտարումը։

Շագոյանը անտեսում է ակնհայտ իրողություն՝ որ ՀՀՇ֊ի գաղափարական հակառակորդն էր կոմունիստական կուսակցությունը՝ առաջնորդը՝ Սերգեյ Բադալյանը ֆիզիկոս, այսիքն կոմկուսն էլ ուներ մտավոր ներուժ, ամբողջ ՀՀՇ֊ի մեջ չէր, կոմկուսը դեմ էր տնտեսության սեփականաշնորհմանը, և որ 1990թվի ընտրություններում հենց կոմկուսին հաղթեց ՀՀՇ֊ն, որից հետո դեռ երկար ժամանակ կոմկուսը ընդդիմություն էր մնում, մինչև այնքան, քանի դեռ «մարդը չէր օտարվել պետությունից»։

Շագոյանը, ինչպես Փաշինյանի երկրպագուները, Փաշինյանի վրայից հանում է երկիրը պատերազմի մեջ մտցնելու և պատերազմում պարտվելու Փաշինյանի մեղքը , ու ինչպես մոլի փաշինյանականը կաներ, ամբողջ մեղքը բարդում է նախորդ իշխանությունների վրա. «Պետության պարտությունը վերագրեցին իշխանության պարտության, որ Նիկոլ Փաշինյաննն է պարտվել եթե նրա տեղը ուրիշ մեկը լիներ չէր պարտվի»։

Եվս, պատմաբանին ոչ այնքան վայել եզրահանգում՝ բազմաթիվ հատորներ են գրվել թե ինչպես այս կամ այն ղեկավարի պատճառով երկիրը ներքաշվեց պատրեազմի մեջ, կամ պատերազմներում երկրի ղեկավարների ու հրամանատարի դերը ձախողումների կամ հաջողությունների մեջ։ Բայց ինչո՞ւ հեռու գնանք, հենց Հայաստանի վերջին տարիների պատմությունը նայենք՝ 2016֊ին՝ երբ Հայաստանի նախագահն էր Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ադրբեջանական գրոհը 4 օրում կանգնեցրին ու նստեցին բանակցություների սեղանի շուրջ, և ձեռք բերեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի կրակի դադարեցման և վերահսկման համաձայնությունները, որոնք խորտակեց Նիկոլ Փաշինյանը։

Բայց հենց պետք է «նախկիններին» մեղադրել Փաշինյանի սարքած պատրեազմի մեջ, պետությունը արդեն անհատականանում է, անձը առանձնաում ի դեմս՝ Լևոն Տեր֊Պետրոսյանի որպես դրական կերպար, Շագոյանը ասում է. «Առնվազն Լևոն Տեր֊Պետրոսյանից հետո չեն պատրաստել ոչ խաղաղության ոչ պատերազմի»։

Բայց Փաշինյանի ու Շագոյանի ընդհանրությունը ձգվում է, կարծես նույն ընտնիքի քույր ու եղբայր լինեն. Ինչպես Փաշինյանը, Շագոյանն էլ Շուշին ադրբեջանական քաղաք է համարում. Շագոյանը ասում է.«Շուշիի որոշ բնկարաններ, որ մերոնք վերցնում էին, ճաշը դեռ տաք էր մենք կենդանի մարդկանց հեռացնում էինք անկախ նրանից ադրբեջանցիները այնտեղ ապրում էին 100տարի թե 500տարի»։

Իսկ հայե՞րը՝ որ Արցախից՝ Դաշտային Արցախից մինչև Բաքու ապրում էին և ոչ թե 100տարի առաջվանից այլ հազրամյակներ, Շագոյանի համար հայերին հեռացնելը, կոտորելը օքեյ է, իսկ այ, ադրբեջանցիներին չի կարելի դիպչել։

Իսկ ի՞նչ են պատմել՝ իրար՝ 100 տարի առաջ երբ Շուշիում հայ ընտնիքի դրած ճաշը դեռ տաք էր, հայերի այն ահավոր կոտորածի ու տեղահանման մասին։

Հիշողությունը ջնջելը, անցյալը որպես անհատին խանգարող «բեռ» համարելը, նախնիների ու հայրնակիցների նկատմամբ պարտքի զգացումից հրաժարումը, մի խոսքով՝ «անցյալից օտարումը» ազատական դիկսուրս է, հիշողությունը ահնատի ազատությունը ծանրացնում է և թույլ չի տալիս երջանիկ վայելել կյանքը՝ թե ինչպես, ինչքան հայ են կոտորել 100 տարի առաջ Շուշիում, մեզ չի հետաքրքրում, կարևորը հետո ով է ապրել Շուշիում։ Բայց ամենավերջում էլի հայրեն էին ապրում, ինչո՞ւ է Շագոյանը միայն հայերի կոտորածի ու առաջին արցախյան պատրեազմի արանքի շրջանը վերցնում։ Այս հարցի պատասխանը վերջում։

Ահա, նույն ձևով, Շագոյանի տեսլականը՝ Արևմուտքը՝ ներկան է, անցյալը հանած՝ առանց գաղութատիրության, բնիկների ցեղասպանությունների, աֆրիկացիների ստրկացման, մի անցյալ, որի վերքերըը դեռ չի սպիացել բազմաթիվ սերունդերի հոգիներում։ Բայց այդ ներկայում էլ՝ նա հանում է կամ անտեսում է՝ նորգաղութատիրությունը՝ այդ մոնոպոլ կապիտալիզմի՝ ԱՄՆ֊ի ու Եվրամիության կողմից աշխարհի ռեսուրսներն քամելն ու տեղացիներին շահագործելը, անտեսում է նաև այն որ այն պետությունները որտեղ ինքնուրույն են ուզում տնօրինել ռեսուրսները ԱՄՆ֊ն պատերեազմներ է հրարհում ու գունավոր հեղափոխություններ անում։ ԱՄՆ նախագահներ Օբաման Լիբիայում, Բուշը՝ Իրաքում տասնյակ հազարավոր մարդկանց սպանության պատճառ դարձան՝, բայց Շագոյանի համար օբամանզիացիա կամ բուշինզիացիա չկա, իզացիան միայն Պուտինով է լինում։

Եվ որպես այդ նորգաղութատիրության ազդեցեության գործակալ Շագոյանը մասնակցում է նրա կողմից մեկ այլ իննքուրույն երկրի՝ Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ֊ի օղակը սեղմելուն, Հայաստանում հակառուսական քարոզչություն է անում՝ երկրի բոլոր ձախողումները վերագրելով «Ռուսաստանի ազդեցությանը»։

Ահա թե ինչու է Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը միայն հայերի կոտորածի ու առաջին արցախյան պատրեազմի արանքի շրջանը վերցնում՝ այն շրջանը երբ Շուշիում ադրբեջանցիները մեծամասնություն էին՝ քանի որ գլոբալիզացիան, երկրի «արևմտականացումը», ռուսական ներկայությունը, մասնավորապես ռուսական ռազմաբազները հեռացնելը պահանջում են Շուշին նաև Արցախը Ադրբեջանի մեջ մտցնել ու փռվել ՆԱՏՕ֊ակամ Թուրքիայի առաջ։

«Իրական օրակարգ» հաղորդաշարը պատրաստել է ամերիկյան ֆինասավորմամբ գործող «Ալիք մեդիան» և «Հոդվախ 3» ակումբը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս