Գյուղացին հողից զզվում ա, մշակող չկա. Գեղհովիտի բնակչի մտահոգություններին պատասխանել են Արման Թաթոյանը և Դավիթ Անանյանը

Իրավիճակը հասել է այն կետին, որ գյուղացին չի մշակում անգամ իր հողը, նույնիսկ տնամերձը․ Գեղհովիտի բնակչի այդ մտահոգություններին պատասխանել են Արման Թաթոյանն ու Դավիթ Անանյանը։

«Մենք մտադիր ենք փոխել այս իրավիճակը․ պետությունը պետք է օգնի գյուղացուն՝ ապահովելով իրացման շուկաներ, որ իր արտադրանքը վաճառվի։ Պետք է ստեղծի մանրամեծածախ վաճառքի վայրեր, սահմանի երաշխավորված նվազագույն գներ և տրամադրի սուբսիդիաներ՝ վերջ տալու գյուղացիների չարչարանքներին»,–ասված է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութում գյուղացին ասում է. «Գյուղացին հողից զզվում արդեն, չի մշակում, նույնիսկ տնամերձը չի մշակում։ Առաջ մի մետր ազատ տեղ չկար, եթե հարևանը հարևանի սահմանը 20 սանտիմետր անցնում էր, կռիվ, էր պատերազմ, դատ–դատարան։ Հիմա դաշտերը սաղ պարապ են, գնա ինչքան ուզում ես, բայց գնացող չկա, մշակող չկա, ստիմուլ չկա»։

Ի պատասխան Թաթոյանն ասում է. «Ոչ թե պիտի գյուղացին գնա գտնի, օրերով ման գա, այս մի շուկան գնա, այն մի շուկան գնա, այլ կոնկրետ պետությունը պիտի ցանկը ունենա, երաշխավորված պետք է անի, և հարկ եղած դեպքում պետք է նաև ցույց տա, թե այլ երկրներում ինքը որտեղ կարող է դա ապահովել»։

Դավիթ Անանյանն էլ հավելեց. «Պետության խնդիրը նախ պիտի լինի երաշխավորված գին տալը, որ դուք անորոշություն չունենաք, մի հատ էլ երաշխավորված մթերման բան ունենաք, որ իմանաք՝ ինչքան կաթ ունենաք, այդ մթերումը լինելու է ու նվազագույն գինը լինելու է այսքան։ Դուք գոնե գիտեք, որ օրինակ եկող տարի ինչքան մթերեք, բոլորը ընդունվելու է, ու գինը լինելու է այսքան։ Ինչքան բերք ստացաք, պետությունը մարամեծածախ շուկաներ պիտի ստեղծի, կազմակերպի, պահեստավորի և այլ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930