Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հարցը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը: Այս մասին Մանասյանն այսօր ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում են ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։ Նրանք հանդիպում էին պահանջում գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն վերջինս ո՛չ իջավ ցուցարարների մոտ, ո՛չ ցուցարարներին հրավիրեց նրանց:

Նա լրագրողների հետ զրույցում չի հստակեցրել, թե կոնկրետ ում է այդ առաջարկով դիմել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է 18-ամյա երիտասարդի կալանքը համատեղելի նրա առողջական վիճակի հետ, Մանասյանը նշեց՝ որոշում կայացնողը դատարանն է։

«Բայց հաշվի առնելով անձի առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930