Բաժիններ՝

Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն

«Սրբազան պայքար» շարժումը հայտարարություն է տարածել. «Կոչ՝ բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ժամ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեսնել ազատության մեջ և արդարացված:

Խնդրում եմ բոլորին ովքեր համակարծիք են հայտարարությանը տարածել այն, անցնել հղումով և ստորագրել:

Տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում եմ գրել անձնական նամակով:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ- ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ

Ներքոստորագրող քաղաքացիներս, հայտարարում ենք. Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը:

Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար:

Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքերը բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:

Ուստի, պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930