Սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նարեկ Բ.-ն, որը 2020 թ. հունիսի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: