ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է շարունակել աջակցել Կիևին Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման գործում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աջակցություն ցույց տալ Ուկրաինային Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման գործում: Ապրիլի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, որը ժամանել է Ուկրաինա Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի տարելիցի առթիվ։
«Այսօր Չեռնոբիլի վթարի 35-րդ տարելիցն է: Ես գտնվում եմ Ուկրաինայում՝ միանալու համար նախագահ Վլադիմիր Զելենսկիին հիշատակի արարողությանը: ՄԱԳԱՏԷ-ն օժանդակում է Ուկրաինային այդ ժամանակվանից եւ կշարունակի անել դա»,- գրել է Գրոսսին «Թվիթերում»:
Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն նաեւ շարունակում է ընդլայնել համագործակցության միջազգային ուղիները միջուկային անվտանգության բնագավառում՝ հանուն համընդհանուր բարօրության:
«Ուկրաինա իմ պաշտոնական այցի ժամանակ ես նախագահ Զելենսկիին հավաստեցի, որ ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի անդուլ աշխատել Չեռնոբիլի վթարի պատճառով շահագործումից հանելու, ճառագայթաակտիվ թափոնների եւ շրջակա միջավայրի վերականգնման հարցերի լուծման համար»,- ընդգծել է Գրոսսին:
Չեռնոբիլի ատոմակայնում վթարը, որը գտնվում է Ուկրաինայի Կիեւի մարզում, տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Կայանի չորրորդ Էնրգաբլոկում տուրբագեներատորի փորձարկումների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն եւ հրդեհ, որոնք հանգեցրել են ատոմային էներգտիկայի պատմության մեջ խոշորագույն վթարի: Ճառագայթաակտիվ նյութերի արտանետման հետեւանքով շուրջ 600 մարդ կայանի անձնակազմի թվից եւ հրշեջներ բարձր դոզանների ճառագայթում են ստացել, նրանցից 28-ը մահացել է 1986 թվականի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: