Բաժիններ՝

Պերեսը դատի կտա ՈՒԵՖԱ-ին

Եվրոպական Սուպերլիգայի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ:

Կազմակերպությունը շարունակում է գոյություն ունենալ՝ որպես իրավաբանական ընկերություն Իսպանիայում՝ «Եվրոպական սուպերլիգա» ընկերություն SL անվամբ: Ընկերությունն ունի կապիտալ և տնօրենների խորհուրդ, որում ընդգրկված են 12 ակումբների ներկայացուցիչներ:

Անգամ այն ​​ակումբները, որոնք հայտարարել են Սուպերլիգայից դուրս գալու մասին, իրականում դեռ կոնսորցիումի մաս են կազմում:

Ըստ Corriere della Sera-ի՝ Սուպերլիգայի  և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է դատի տալ ՈւԵՖԱ-ին: Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վախենում է դրանից:

Պերեսը կարծում է, որ ՈւԵՖԱ-ն, արգելելով Սուպերլիգան, խախտում է Եվրամիության հակամենաշնորհային օրենքները: Մադրիդի «Ռեալի» նախագահը կարծում է, որ ոչ միայն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն իրավունք ունի կազմակերպել եվրոպական մրցաշարեր:

Փաստորեն, ՈՒԵՖԱ-ն չի կարող լինել մրցաշարերի միակ կազմակերպիչը: Պերեսը ցանկանում է առաջ շարժվել այս հարցում: Քանի որ Եվրոպական Սուպերլիգայի SL ընկերությունը գրանցված է Իսպանիայում, դատարանում առաջին քայլերը ձեռնարկվելու են այդ երկրում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս