Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: Հռիփսիմե Առաքելյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Հռիփսիմե Առաքելյանը շնորհակալություն է հայտնել «Բարգգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2.5 տարիների համագործակցության համար և հաջողություն մաղթել կուսակցությանն առաջիկա ընտրություններում: