Ռուսաստանում ոչ բարեկամական պետությունների ցուցակ են կազմում․ Զախարովա

ՌԴ-ում «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ է կազմվում, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:

ria.ru-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։

Նա ընդգծել է՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։

«Պարզ է, որ ամբողջ պատմությունը սկսվել է ԱՄՆ-ի բացարձակ ոչ բարեկամական գործողությունների հերթական շարքից՝ մեր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից և անհիմն կերպով ռուս դիվանագետների հերթական արտաքսումից հետո»,- նշել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս