Բաժիններ՝

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ անցնելով Կիևյան կամրջի արգելապատնեշը

Ապրիլի 26-ին, ժամը 03։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ա․ Խ․-ն (ծնված 1994 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը։

Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինիս ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930