4 մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Շվեյցարական Բազել քաղաքում մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից 4 հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: Եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք ստացան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես եկան բազմամարտում և դուրս չեկան եզրափակիչ:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում հանդես է գալիս 5 մարզիկով: Առաջնությունը Օլիմպիական խաղերի համար վարկանիշ է տալիս միայն բազմամարտիկներին: