Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտում է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ մտահոգված լինելով վարչապետի աթոռին սերտաճած կապիտուլյանտի Սյունիք կատարած սադրիչ այցով և դրան հետևած իրավապահ համակարգի կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի և բնակիչների հանդեպ իրականացվող սանձարձակ բռնաճնշումներով, խստորեն դատապարտում է երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների և ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսևորում և պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Սյունիքը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության կենսական հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։
Տարածաշրջանային որևէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին և դրանց անտեսմամբ։

Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մեր ազգային շահերին։
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին

Տեսանյութեր

Լրահոս