«Հավանական է՝ նա գնաց Սյունիք, Ալիևին ցույց տալու, թե Սյունիքում տիրապետում է իրավիճակին, ունի ամբողջական սատարում». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Սյունիք պատահական չէր։

«Շատ հավանական է, որ նա գնաց Սյունիք Ալիևի այդ սադրիչ, հակահայ ու ահաբեկչական հայտարարությունից հետո, որպեսզի «կիրթ ու կառուցողական» Ալիևին ցույց տա, թե Սյունիքում տիրապետում է իրավիճակին, ունի ամբողջական սատարում։ Սակայն նա Սյունիքում հանդիպեց արժանապատիվ հայերի մերժմանը։ Սյունիքը Նժդեհի ու Դավիթ Բեկի ժամանակ էր պայքարում իր ազգային իրավունքի համար, այնպես էլ երեկ մեծից փոքր ցույց տվեցին իրենց զայրույթն այս կապիտուլյանտի նկատմամբ»,- այս մասին ձերբակալված ու բերման ենթարկված սյունեցիներին աջակցելու նպատակով կազմակերպած երթի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ, այն, ինչ երեկ լուսադեմին տեղի ունեցավ Սյունիքում, հիշեցնում է 1915 թվականին, այն ժամանակ երիտթուրքերն էին հարձակվում ու ձերբակալում հայերի սերուցքին, այսօր էլ կապիտուլյանտներն են նույն բանն անում։

«Ես արթնանալու կոչ եմ անում, սա Սյունիքի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է։ Այս մարդը որքան մնա իշխանության, մենք այնքան կորցնելու ենք մեր անվտանգությունը։ Ամիսներ առաջ եմ խոսել այն մասին, որ Արցախը տալուց հետո վտանգ է սպառնում Սյունիքին, և սրանք բանակցում են պանթուրքիզմի ճանապարհի մասին»,- հավելեց Է. Շարմազանովը։

 

Տեսանյութեր

Լրահոս