«Էս տականքները, ես ուրիշ բառ չունեմ սրանց ասելու, սա չեն մարսելու․ էդ ես ձեզ եմ ասում․․․»․ Վահե Հակոբյան
«Հենց այս վայրկյաններին ձերբակալում են Մխիթար Զաքարյանին։ Մեղադրանքը խուլիգանության երկրորդ թե երրորդ մասով են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է՝ նամանավանդ իր հետ կապված,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ապա հավելեց,- Սա արդեն օֆիցիալ հայտարարություն կարող եք ընդունել՝ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել։ Չի՛ ստացվելու։
Եվ այս առիթով ուզում եմ ասել՝ այսօր 18:30-ին հրավիրում ենք հանրահավաք Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»։
Անդրադառնալով Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու տեսանյութին՝ Վահե Հակոբյանը շեշտեց․
«Արարատ Աղաբեկյանը երեք պատերազմի մասնակից է․այս վերջին պատերազմին խրամատից դուրս չի եկել, տուն չի գնացել ամիսների ընթացքում, ունի առողջական լուրջ խնդիրներ։
Էս տականքները, ես ուրիշ բառ չունեմ սրանց ասելու, սա չեն մարսելու․ էդ ես ձեզ եմ ասում, լսեք՝ էդ ոստիկաններին ու քննիչներին, որոնք դա իրականացրել են, այդ տղայի այ էս նսեմացուցիչ վիճակը, ինչպես նաև մնացածին, որ փորձում են հաճոյանալ Նիկոլին, մեկն էլ կողքից նկարում է կամերայով, որ էդ ոչխարին ցույց տա, որ՝ ինչ ենք մենք անում քո հրահանգով, ոչ մեկը չի մարսելու սա»։
Նա չբացառեց, որ Արարատ Աղաբեկյանին ևս կալանավորեն՝ ենթադրաբար նույն հոդվածով։