Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կոմիտեն պաշտպանել է Ուկրաինայի ռազմական օգնության օրինագիծը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն ապրիլի 21-ին պաշտպանել է 2021 թվականին անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ օգորընկերության օրինագիծը (Ukraine Security Partnership Act of 2021): Այդ մասին հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Փաստաթուղթը մարտ ամսին կրկին օրենսդիր մարմնի վերին պալատ է ներկայացվել հանրապետականներ Ջիմ Ռիշի (Այդահոյի նահանգ), Ռոբ Փորթմանի (Օհայո), Ջոն Բարասոյի (Վայոմինգ) եւ դեմոկրատներ Ռոբերտ Մենենդեսի (Նյու Ջերսի), Քրիս Մերֆիի (Քոնեքթիքուտ) եւ Ջին Շահինի (Նյու Հեմփշիր) նախաձեռնությամբ:

Օրինագծի համաձայն՝ ենթադրվում է տարեկան 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար եւ տարեկան 4 միլիոն դոլար՝ ուկրաինացի զինվորականների պատրաստման համար: Բացի դրանից, օրինագծի հեղինակներն ԱՄՆ-ի վարչակազմին կոչ են անում եվրոպացի դաշնակիցների հետ ստեղծելու Ուկրաինային նվիրված աշխատանքային խումբ, ինչպես նաեւ նշանակելու Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ:

Ավելի վաղ փաստաթուղթը կոմիտեի ղեկավար Մենենդեսը հեռախոսով քննարկել է Ուկրաինայի ատաքին գործերի նախարար Դմիտի Կուլեբայի հետ: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի Սենատի լրիվ կազմի քննարկվանը:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթի հոդվածում հաղորդվել է, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք մշակում են Ուկրաինային զենքի հանձման պլան Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, բայց այդ միջոցներն առայժ հաստատված չեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից: Հրատարակության տվյալներով՝ այդ մատակարարումները կարող են ներառել «հակատանկային, հականավային, հակաօդային համակարգեր»: Նյութում նշվել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս