Մեծ Բրիտանիան սկսել է COVID-19-ի դեմ հաբեր մշակել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրն սկսել է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին հաղորդվում է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:
Ներկայում ստեղծվում է աշխատանքի հսկողության եւ նոր պատրաստուկի ապագա փորձարկումների նպատակային խումբ: Երբ Ջոնսոնը նոր նպատակային խումբը ներկայացրել է մամուլի համար հեռուստատեսային ճեպազրույցում, նա ընդունել է արտասահմանում հիվանդության դեպքերի թվի աճը եւ համավարակի նոր ալիքի առաջացման հավանականությունը: Վարչապետը հավելել է․ «Մենք, որքանով դա հնարավոր է, պետք է սովորենք այդ հիվանդության հետ ապրել, ինչպես որ ապրում ենք մյուս հիվանդությունների հետ»: Ջոնսոնն այն կարծիքին է, որ հակավիրուսային պատրաստուկները կարող են պաշտպանության երրորդ մեթոդը լինել պատվաստումների, ներառյալ բուստերային ներարկումները, եւ զանգվածային թեստավորումների հետ միասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: