Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com
Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների թերմիկ այրվածք երկրորդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Դարբաս գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը, իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Դարբաս գյուղի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի լցակայանում, ГАЗель մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանում տեղադրված գազի տարան լիցքավորելիս անսպասելի կրակի բոց է առաջացել, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։