Դոլարի արժեքը մնաց անփոփոխ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 22-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.5 դրամ։ Արժույթի գինը նախորդ օրվա համեմատ փոփոխման չի ենթարկվել: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.700.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-405.5 դրամով և վաճառվում է 407-408.5 դրամով: