Բաժիններ՝

Բելառուսում մեկնարկել է զինված ուժերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը

Բելառուսի զինված ուժերում Գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ մեկնարկել է մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության համալիր ստուգումը: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պաշտպանութան նախարարությունում:

Հիմնական նպատակը միավորումների ու զորամասերի մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության ստուգումն ու մակարդակի բարձրացումն է եւ արդի պայմաններում նախանշված խնդիրների կատարումը:

«Զորքերի գործողությունները կանցկացվեն գործնականում Զինված ուժերի բոլոր զինափորձարաններում եւ տեղանքի առանձին հատվածներում: Հաշվի առնելով կատարվող խնդիրների առանձնահատկությունը՝ զորքերը պետք է գործեն տարբեր պայմաններում՝ հաղթահարեն ջրային արգելքները, ցերեկը եւ գիշերը ուսումնամարտական խնդիրներ մշակեն ինչպես անտառային զանգվածներում, այնպես է լ բնակավայրերում»,-նշել են պաշտպանության նախարարությունում:

Այս ստուգումը պլանավորվում 1 ավարտել ստուգողական պարապմունքների եւ տարբեր մակարդակի մարտական հրաձգությամբ տակտիկական վարժանքների անցկացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս