Բաժիններ՝

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ

Դեկտեմբերի 23-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Կենտրոնի գնահատումներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Ակապուլկո քաղաքից (բնակչությունը 673 հազար) 1015 կիլոմետր դեպի հարավ: Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկատություն չի ստացվել: Այդ շրջանը բնորոշվում է բարձր սեյսմիկ եւ հրաբխային ակտիվությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս