Սոչիում հաշվել են, թե որքան զբոսաշրջիկներ կժամանեն Ամանորին
Սոչիում մոտավորապես 260 հազար զբոսաշրջիկներ կհանգստանան Ամանորի տոների տասն օրերի ընթացքում: Այդ մասին հաղորդել է քաղաքի վարչակազմը:
Նշվում է, որ այս տարի առողջարանային տարեշրջանը մեկնարկել է սովորականից երկու ամիս ավելի ուշ: Սակայն արդեն քաղաք է այցելել ավելի քան հինգ միլիոն հյուր: Առողջարանի ժողովրդականությունը ռեկորդային էր դարձել աշնանը, իսկ ձմռանը հանգստի պահանջարկն այնտեղ հսկայական է: Պլանավորվում է, որ լեռնային տեղանքում 240 սրճարաններ ու ռեստորաններ կընդունեն այցելուների՝ պահպանելով այն բոլոր միջոցառումները, որոնք հրահանգվել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից:
«Մոտենում է լեռնադահուկային տարեշրջանը: Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոների միայն տասն օրվա ընթացքում քաղաք կայցելի մոտավորապես 260 հազար հյուր: Եվ մեր խնդիրն է՝ այն անցկացնել նույն այն բարձր մակարդակով, ինչպես ամառային առողջարանային տարեշրջանը»,-հաղորդագրությունում մեջբերվում է փոխքաղաքապետ Վլադիմիր Պուշկարյովի խոսքը:
Նրա խոսքով՝ ծովափին զարգանում է հանգստի համար նախատեսված ինֆրակառուցվածքը: Այսպես, քաղաքի բոլոր շրջանններում սարքավորված են 22 «ձմեռային լողափեր», որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են փոքրիկ կրպակներ, տաղավարներ, ճոճանակներ: Այդ ամենը կանոնավոր կերպով ենթարկվում է սանիտարական մշակման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: