Եվգենի Կիսինը միացել է Արցախի մանուկների աջակցությանն ուղղված մարդասիրական նախաձեռնությանը

«Armenian Assembly»-ի` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Armenian Assembly»-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։

«Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթոմ եմ ուժ և կորով, իսկ ամենակարևորը` միասնություն: Հո՛գ տարեք ձեր և միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ», – Եվգենի Կիսին։

«Armenian Assembly»-ն երախտագիտությունն է հայտնում Եվգենի Կիսինին։ Արցախի երեխաներին ողղված մարդասիրական նախաձեռնոթյան շրջանակներոմ «Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը մեկնարկել է դրամահավաք www.assembly.am կայքոմ։ Բոլոր հանգանակված միջոցները կուղղվեն Արցախոմ տուժած երեխաների արտակարգ և հիմնական կարիքները հոգալուն` ներառյալ սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցությանը:

«Armenian Assembly»-ի նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, «musicAeterna» նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կորենտզիսը, ականավոր ջութակահար և դիրիժոր, բարերար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, օպերային երգչուհի, «Մեծ թատրոն»-ի մեներգչուհի Աննա Ագլատովան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ռոսաստանի առաջատար ջազ սաքսոֆոնահար Իգոր Բոտմանը, նոր սերնդի ամենահայտնի ջազ երգչուհիներից Մարիամ Մերաբովան, ովքեր իրենց` Մոսկվայոմ, Սանկտ Պետերբորգոմ և Միլանում կայացած և կայանալիք համերգների հոնորարները փոխանցել են հասարակական կազմակերպության դրամահավաքի ֆոնդին:

Տեսանյութեր

Լրահոս