Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը՝ առգրավվել․ ՀՀ ՊՆ
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հարավային ուղղությամբ հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,- գրել է Ստեփանյանը: