Բժշկության մեջ դարչինն օգտագործվում է նաև շաքարային դիաբետը բուժելու համար, լավացնում է մարսողությունը․ փաստեր
– 1 ճաշի գդալ դարչինը պարունակում է 1.4 գ մանրաթել, նաեւ կալցիումի եւ երկաթի լավ աղբյուր է։ Դարչինի ձողիկները պարունակում են նաեւ վիտամին A եւ B խմբի այլ վիտամիններ։
– Չինական բժշկության մեջ դարչինն օգտագործվում էր մրսածությունը, սրտխառնոցը բուժելու համար:
– Բժշկության մեջ դարչինն օգտագործվում է նաեւ շաքարային դիաբետը բուժելու համար, լավացնում է մարսողությունը։
– Բժշկական հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ դարչինն օգնում է կայունացնելու գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, եւ ապացուցվեց, որ դարչինի հոտը նպաստում է ուղեղի աշխատանքին։
– Դարչինը ծառայում է որպես բնական, հակաբակտերիալ եւ հակաբորբոքային կոնսերվանտ` նվազեցնելով խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
– Դարչինը նաեւ շատ է օգտագործվում ատամների համար նախատեսված հեղուկների եւ մածուկների մեջ։
– Դարչինի յուղն օգնում է կանխելու նոր մոծակների զարգացումը եւ նրանց համար գերազանց վանող միջոց է։
– Դարչինի փոքր ծառից կարող են ստանալ շուրջ 5 կգ դարչին, կարող է լինել կոտրված, իսկ բարակ կեղեւները կլորանում են եւ դառնում մեզ հայտնի դարչինի ձողիկները։
– Ծառ տնկելուց հետո ամենավաղ ժամանակը, որ կարող եք հավաքել դարչինը, կարող է լինել 8 տարի հետո, բայց սովորաբար այն կարող եք հավաքել 10-15 տարվա ընթացքում։
– Հռոմեական կայսրության ժամանակ դարչինը շատ թանկ համեմունք էր, այն 15 անգամ ավելի արժեր, քան արծաթը։