Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, որի համար նա մտահոգ է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, որի համար նա մտահոգ է: «Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական լուծմանը դեռ երկար ճանապարհ կա, բայց կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է նա:
«Սա ողբերգություն է: Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ մեզ համար հարազատ մարդիկ են ապրում»,-ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի՝ ԼՂ շուրջ վերջին իրադարձությունները գնահատելու խնդրանքին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը դեռևս հեռվում է, բայց պետք է անհապաղ դադարեցնել կրակը»,-հավելել է Պուտինը:
Նրա խոսքով` Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին հարցեր չունի դաշնակցային պարտավորությունների կատարման հետ կապված, փոխանցում է ՏԱՍՍ-ը: