Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 571, մահվան՝ 5 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 571 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 496-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 977 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1279 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 89 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44 672, փաստացի բուժվողներինը՝ 6545 (մեկ օրում նվազել է 477-ով): Մեկ օրում արվել է 3258 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 306965 թեստ: