«Մենք մեր վերջին կռիվը կտանք ու հաղթանակով կվերջացնենք. Սասուն Միքայելյան

«Տեղեկությունը ստացել եմ առավոտյան մոտ՝ 7:50-ի սահմաններում ու միանգամից հրաման եմ տվել բոլոր մարզային նախագահներին, որ պատրաստ լինեն, առաջին իսկ հրահանգի դեպքում դուրս գանք սահման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք դեռ սպասում ենք, Պաշտպանության նախարարության հրամանի ներքո դուրս կգանք սահման: Ես միշտ ասել եմ՝ ամեն օր, ամեն ժամ սպասում եմ պատերազմի, որը կայացավ: Պատերազմն անխուսափելի էր, ես չգիտեմ ով ի՞նչ ձև է պատկերացնում, միշտ էլ ասել եմ, որ մեր ժողովուրդը միշտ տրամադրված լինի պատերազմի: Այս պատերազմում ադրբեջանցին մեզ հնարավորություն կտա, որ վերջնականապես հաղթենք: Պատմականորեն, երբ հայ ժողովուրդը համախմբվել է, ոչ մի դեպքում պարտություն չի կրել: Գիտակցում ենք՝ սա լուրջ պատերազմ է լինելու, եթե շարունակվի և մենք մեր վերջնական կռիվը պետք է տանք ու հաղթենք»,- ասաց Միքայելյանը:

Հարցին, եթե ԵԿՄ-ից առաջին խումբը մեկնի Արցախ, արդյոք ի՞նքն էլ կմեկնի, Միքայելյանը պատասխանեց.

«Բա մնամ այստեղ ի՞նչ անեմ… Ես դեռ խոսք ունեմ ասելու, իրենց դաս պետք է լինի: Թուրքիայի վրա թող հույս չդնեն, մենք մեր վերջին կռիվը պետքէ տանք որ կտանք, հաղթանակով էլ կվերջացնենք»:

Մանրամասները տեսանյությում:

Տեսանյութեր

Լրահոս