Նռան թեյ՝ սառույցով և առանց շաքարավազի
Բաղադրիչներ
1. Կանաչ թեյ – 1 բաժակ
2. Նռան հյութ – 1/4 բաժակ
3. Անանուխի տերև կամ կիտրոնի շերտ
4. Սառույց
Պատրաստման եղանակը
1. Կանաչ սառը թեյը և նռան հյութը խառնել:
2. Լցնել բաժակի մեջ: Ավելացնել սառույցը, զարդարել անանուխի տերևով կամ կիտրոնի շերտով:
3. Կանաչ թեյի փոխարեն կարելի է օգտագործել սև թեյ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը