Ջերմաստիճանն այսօրվանից կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.50C (2007 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.90C (1970 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.30C