Բաժիններ՝

Բասկետբոլի Ա լիգային նոր թիմեր կմասնակցեն

Հայաստանի բասկետբոլի նոր առաջնությանը կմասնակցեն մի շարք նոր թիմեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի թիմերի քանակը կավելանա: Առաջնությանը մասնակցող թիմերի քանակը կլինի 7։ «Քանակն է ավելացել առաջնությունում և փոխվել է թիմերի բովանդակությունը:

Մի քանի թիմեր դուրս են եկել Ա լիգայից, ինչպես օրինակ «Արագած»-ը և «Էրեբունի»-ն: «Արագածը» մեկ տարով դադարեցնում է իր ելույթները լիգայում: ՖԻՄԱ-ն կխաղա B լիգայում, ամենայն հավանականությամբ «Գյումրին» ևս կխաղա երկրորդ դիվիզիոնում: Կլինեն նոր թիմեր, ինչպես օրինակ «Դվին»-ը, «Vahakni City»-ն, իսկ Բ լիգայի պայքարը կշարունակեն «Կիլիան»-ն և ԲԿՄԱ-ն»,-ասաց Պողոսյանը: Նրա խոսքով` ֆեդերացիայի կողմից մեծ ուշադրություն է դարձվելու ԲԿՄԱ-ին: Առաջնության մի շարք թիմեր ֆինանսական խնդիրներ ունեն:

Պողոսյանը շեշետեց նաև, որ բասկետբոլի ֆեդերացիան մեծ խնդիր ունի մարզադահլիճների հետ կապված, քանի որ նախկին «Միկա» մարզահամալիրը տրվել է ֆուտբոլի ֆեդերացիային, որը մտադիր է այնտեղ ստեղծել միայն ֆուտզալի համար նախատեսված դահլիճ: «Սա մեծ հարված է բասկետբոլին, ստացվում է, որ բասկետբոլը ոչ մեկին պետք չէ: Տպավորություն է, որ սպորտի զարգացման մասին նախարարությունը պատկերացում չունի: Վերջին տարիներին ֆեդերացիան նոր զարկ էր տվել մարզաձևի զարգացմանը»,-շեշտեց նա:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ է մնացել Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանը: Ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք երկիրը կունենա նախորդ մրցաշրջանի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս