Կապանում ուղեվարձը թանկացել է
Կապանի բնակիչների փոխանցմամբ` արդեն մի քանի օր է` քաղաքում թանկացել է տրանպորտային ուղեվարձը: Քաղաքին սպասարկող թիվ 7 և 15 երթուղային տաքսիների ուղևորավճարը նախկին 70 դրամի փոխարեն՝ դարձել է 100 դրամ:
Կապանցիների ասելով` թիվ 7 երթուղին պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Այս առնչությամբ մենք փորձեցինք որոշ տեղեկատվություն ստանալ Կապանի քաղաքապետարանից, սակայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: