«Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից ԿԲ-ում հատուկ հաշվեհամար է բացվել Լիբանանին օգնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից ԿԲ-ում հատուկ հաշվեհամար է բացվել Լիբանանին օգնելու համար, ինչպես նաև առցանց դրամահավաքի հարթակ` հիմնադրամի կայքում։
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր քույրերի և եղբայրների կողքին և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս բերելու համար։ Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ սփյուռքի գլխավոր հանձնակատարն առաջիկայում սպասվելիք մեր ինքաթիռի հետ կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ինքնաթիռ պետք է մեկնի Բեյրութ և դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հետաքրքրվեց, թե ամեն ինչ արդյո՞ք որոշված է։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում և այսօր երեկոյան ծրագիրը կամբողջացնեն։
«Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում և կարծում եմ՝ այսօր օրվա վերջում օգնության չափաքանակը և տեսակը վերջնական կունենանք։ Ենթադրում ենք, որ թռիչքը լինելու է շաբաթ օրը և մի քանի տարբերակներ, որոնք այս պահին քննարկվում են»,-եզրափակեց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում