Սորոսի հիմնադրամը կիրականացնի ՌԴ-ում բախումներ հրահրած ադրբեջանցիների իրավական պաշտպանությունը․Yerevan.today

Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո, երբ ձերբակալվեցին 25 ազերիներ (մի մասը կալանավորվեց) և 7 մոսկվայաբնակ հայ հայտնվեց ռուս իրավապահների թիրախում, անմիջապես տեղեկություններ եղան, որ Մոսկվայում մարդասիրական գործողություններ է նախաձեռնում «Բաց հասարակության»՝ Սորոսի հիմնադրամը: Այս մասին գրում է Yerevan.today-ը։

Բանն այն է, որ ազգամիջյան բախումների առնչությամբ հարուցված քրգործերին միջամտության փորձ է արվել «Սորոսի» հիմնադրամի կողմից, որի գործունեությունը, ի դեպ, դադարեցվել է ՌԴ տարածում՝ դեռևս 2015 թվականից:

Հիշեցնենք, 5 տարի առաջ ՌԴ գլխավոր դատախազության ու ՌԴ արտաքին գերատեսչության կողմից վերջինիս գործունեությունը դաշնության տարածքում ճանաչվեց ոչ ցանկալի և այն դասվեց «стоп-лист» օտարերկրյա կազմակերպությունների շարքում, քանի որ ՌԴ իշխանությունը գտնում էր, որ ««Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ» կոչվող Սորոսի գրասենյակի գործունեությունը սպառնալիք է ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը»,- այսպես էր հայտարարվել պաշտոնապես։

Չմոռանանք՝ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն էլ իր հերթին հինգ տարի անց՝ 2020-ի գարնանը, երբ սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին նախատեսվում էր Պուտին-Էրդողան հանդիպումը, իրավիճակից օգտվելով  Թուրքիային հռչակել էր ամենամարդասիրական երկիր, իսկ Ռուսաստանին՝ իսկական սպառնալիք:

Financial Times-ում լույս տեսած հրապարակման մեջ երևաց Էրդողան-Սորոս դաշինքը՝ ընդդեմ Պուտինի. Ջորջ Սորոսի հոդվածում բացեիբաց Եվրոպային կոչ էր անում սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Եվ ահա հայ-ադրբեջանցի ազգամիջյան բախումների ֆոնին Սորոսի հիմնադրամը կարծես Մոսկվայում նորից գլուխ է բարձրացնում, քրգործերին միջամտությունն է ձեռնարկվել ամենաուղիղ իմաստով. Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գլխամասային հիմնադրամը հանձն է առել հայերի վրա հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը, սակայն հաշվի առնելով ՌԴ տարածքում Սորոսի հիմնադրամի մերժված լինելու փաստը և իրավական կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, մտածվել է լուծում.  ադրբեջանցիների շահերի պաշտպանության համար վարձել անկախ փաստաբաններ, որոնք կֆինանսավորվեն երրորդ երկրներից «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակների հետ ընդհանուր պլատֆորմում գործակցող զանազան ռուսական ՀԿ-ների միջոցով, որոնք ևս «խաղում են» քաղաքացիական իրավունքի պաշտպանաշնության դաշտում:

Ուստի  չի բացառվում, որ նպաստավոր իրավիճակից օգտվելու համար գործի են դրվել նաև մեր երկրի ներսում եղած սորոսական ռեսուրսները: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի աչալուրջ հովանու ներքո Հայաստանում գործող սորոսական «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակը անուղղակի կերպով, հնարավոր է, աջակցի հայերին նվաստացնող  ու ծեծի ենթարկող ազերիների պաշտպանությանը, և սրան լուռ հետևում է ՀՀ իշխանությունը, որի  զգալի մասը կազմում է հենց սորոսական թևը՝ իր նախարարական կորպուսով, պատգամավորներով ու դատական իշխանության ներկայացուցիչներով:

Իսկ ինչու՞ նույն մարդասիրական մղումով փորձ չի արվել մյուս կողմի՝ բախումների հետևանքով տուժած հայերի իրավունքների պաշտպանությունը ստանձնել, ինչու՞ է սորոսական թևը ջանքեր թափում միայն հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների համար․ այս հարցերի ատասխանը փորձեցինք հայաստնայնա գրասենյակից ստանալ:

«Բաց հասարակության հիմնադրամներ» գլխամասային գրասենյակի կողմից այս ամենին ցուցաբերվող օժանդակության, կամ նրա խմբերի կողմից հնարավոր ներգրավված լինելու մասին պաշտոնական մեկնաբանություն ստանալ Yerevan.Today-ին չհաջողվեց, հասանելի չէր Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հեռախոսը, իսկ գրասենյակի միակ հեռախոսահամարին երկու օր շարունակ մեր զանգերին պատասխանող չեղավ:

Ակնհայտ է, որ էթնիկ հողի վրա ծագած արյունալի միջադեպերը՝ իրենց իրավական քաղաքական հետևանքներով բավականին գրավիչ պրոցեսներ են ենթադրում սորոսականների համար, առավել ևս, երբ միջադեպը գրանցվել է ռուսական գերտերության սահմանների ներսում և դրանով պետք է զբաղվի ռուս իրավապահը: Իսկ դա նշանակում է, որ միջադեպերի իրավական գործընթացները իրենց հսկողության տակ առնելով Մոսկվայում՝ սորոսականներն անշեղորեն փորձելու են ավելի հեռուն գնացող պլաններ մշակել. քաղիրավունքի պաշտպանության «սոուսի» մեջ կեփեն ներքին լարում ստեղծող բազմապիսի շոուներ, հասարակական-քաղաքական տրամադրություններ հրահրող ակցիաներ կարող է արվեն ու ներքին լարում ստեղծելու պրոցեսներ գրգռեն:

Դժվար է հավատալ, որ Սորոսի հիմնադրամին և հարակից ՀԿ-ներին իրականում կհաջողվի վրիպել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունից և միջնորդավորված կապերով ձեռքերը հասցնել ռուս իրավապահների ձեռքի տակ եղած քրեական գործերի նյութերին։ Սակայն մեզ՝ հայերիս համար սա շատ մտահոգիչ երևույթ պետք է լինի: Այս տեղեկությունը դեռ իր արձագանքը կունենա, երբ ուսումնասիրվեն, թե ովքեր և ինչ կերպ են կազմակերպելու, ազգամիջյան բախումների պաշտպանությունը, մասնավորապես՝ ազերիներինը։

Տեսանյութեր

Լրահոս