Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում է գրանցել Սիրիայում
Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում է գրանցել, Թուրքիան՝ մեկ: Այդ մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում զետեղված լրատվական բյուլետենում:
«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի առնչությամբ հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ներկայացուցչության ռուսական մասը գրանցել է նահանգներում կրակ բացելու ութ փաստ՝ Իդլիբում՝ 4, Լաթաքիայում՝ 2, Հալեպում՝ 2: Ներկայացուցչության թուրքական մասը կրակ բացելու մեկ փաստ Է գրանցել Իդլիբի նահանգում»,-ասվում է բյուլետենի տեքստում: Օրվա ընթացքում Հրադադարի կենտրոնում անցկացվել է հումանիտար մեկ ակցիա՝ Հուսայնիա բնակավայրում (Դամասկոսի նահանգ) հանձնվել է պարենային 400 հավաքածու՝ 2,134 տոննա ընդհանուր քաշով:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա հանդես է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: